Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բունդեստագի նախագահ․ «Ողջ Եվրոպան տեղյակ է հայերի ցեղասպանության մասին»

Բունդեստագի նախագահ․ «Ողջ Եվրոպան տեղյակ է հայերի ցեղասպանության մասին»
15.02.2015 | 14:39

Ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտը: Հայկական համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին, Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ - թուրքական փոխհարաբերություններին՝ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ ասել է Նորբերտ Լամերտը:
Վրաց ուղղափառ, Հայ Առաքելական, Հռոմի կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների, Հրեական համայնքի ռաբբիի և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Լամերտը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահին հետաքրքրել է նաև, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն են ցեղասպանությունից փրկվածների ժառանգները: Վազգեն սրբազանը երախտագիտություն է հայտնել Բունդեստագի նախագահին հայ ժողովրդին վշտակցության համար և նշել, որ հակառակ պատմական իրադարձություններին՝ Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը: Նա ասել է, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը ցեղասպանության զոհերի ժառանգներ են, և վրացահայությունը 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպում է տարբեր միջոցառումներ ու աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար: Վազգեն եպիսկոպոսը իր գոհունակությունն է հայտնել վրացական իշխանություններին և կրոնական համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին:
Բունդեստագի նախագահը հետաքրքրվել է Վրաստանում կրոնական հանդուրժողականության, քրիստոնյաների, մահմեդականների, հուդայականների և այլ կրոնական համայնքների համագործակցության հարցերով, քննարկվել է համայնքների միջև խառը ամուսնությունների ու բազմամշակութային համագործակցության վիճակագրությունը Վրաստանում:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ